«Տարազի» փառատօն՝ Շիրակի մարզի Արփենի գիւղում

[vc_row][vc_column][vc_column_text]Այսօր, յունիսի 28-ին, «հայրենիք նախաձեռնութիւնների զարգացման հիմնադրամե-ը Աշոցքի տարածաշրջանի Արփենի գիւղում տարազի փառատօն էր կազմակերպել: Ցուցադրուեցին աւելի քան 10 հայկական քաղաքների տարազներ, կենցաղային իրեր ու կերակուրնէր: Կազմակերպիչների խօսքով` փառատօնը հասարակութեանը հնարաւորութիւն է տալիս հայկական աւանդական տարազը ներկայացնել իր բոլոր առանձնահատութիւններով: Շիրակում գործող թանգարանները նոյնպէս ներկայացրին իրենց հաւաքածուներում պահուող տարազները:

Փառատօնի շրջանակներում ներկայացուեցին ոչ միայն տարազներ, այլ նաեւ հայկական աւանդական ուտեստներ, քաղցրաւենիք եւ ըմպելիքներ: Առանձին տաղաւարներով, հանրապետութեան տարբեր համայնքներից ժամանած արհեստաւորներն ու արուեստագէտները ներկայացրել էին իրենց ձեռագործ աշխատանքները, որոնք նաեւ վաճառւում էին: Ներկայացուած էին նաեւ որոշ թանգարաններ, արուեստի դպրոցնէր:

Օրուայ ընթացքում Արփենի այցելած հիւրերին սպասւում էին երգ, պար, խաղեր, հիւրասիրութիւն, ինչպէս նաեւ ազգային արժէքներին ծանօթանալու հնարաւորութիւն:[/vc_column_text][vc_row_inner][vc_column_inner width=”1/4″][/vc_column_inner][vc_column_inner width=”1/2″][vc_video link=”http://www.youtube.com/watch?v=hG-u46GW4Tc”][/vc_column_inner][vc_column_inner width=”1/4″][/vc_column_inner][/vc_row_inner][vc_gallery type=”image_grid” interval=”3″ images=”2628,2619,2616,2607,2604,2601,2631,2645,2648,2651,2654,2622″ layout=”3″ gallery_style=”2″ onclick=”link_image” custom_links_target=”_self” img_size=”300″][vc_column_text]

Լուսանկարներ՝ © ARMENPRESS, © Armen Hovsypyan, ©Ani Margaryan
                      
[/vc_column_text][/vc_column][/vc_row]